Չարենցի «Գարունը սիրտ է հուզում — հուր ու հրդեհ է վառել» բանաստեղծությունը սովորել անգիր, ձայնագրել տեղադրել բլոգում։ Դուրս գրել 10 գոյական, 3 ածական, 5 բայ։

Գարունը սիրտ է հուզում — հուր ու հրդեհ է վառել,
Ջինջ օրերի երազում — հուր ու հրդեհ է վառել:

Փռել է բույր ու շշուկ ու զարկել է ծիածան`
Հորիզոնից-հորիզոն հուր ու հրդեհ է վառել:

Գարնան բույրի պես անուշ՝ անմխիթար իմ հոգում
Այսօր թովիչ քո լեզուն հուր ու հրդեհ է վառել:

Դու եկել ես գարնան պես ու զարկել ես ծիածան.
Սիրտդ իմ սիրտն է ուզում — հուր ու հրդեհ է վառել:
1920

Բայ-վառել, Փռել, զարկել, եկել, ուզել։

Գոյական-գարուն, ծիածան, օր, շշուկ, բույր, հրդեհ, հորիզոն, զարկ,Սիրտ, լեզու։  

Ածական-Ջինջ, թովիչ, անմխիթար։

Leave a comment