Արտուտի երգը․ Հովհաննես Թումանյան

Похожее изображение

(Ժողովրդական ավանդություն)

Մի մարդ տեսավ գարնան մարգում
Վեր ճախրելով,
Ճըռվողելով,
Ոնց էր արտուտն անուշ երգում։«Սա որ, ասավ, էս վայրի տեղ
Երգ է ասում էսքան շքեղ,
Հապա թե մեր տանը լինի
Ի՜նչ դրախտի ձայն կըհանի»։
Ու ներշընչման տենդի միջինԲռնեց մարգի սիրուն երգչին,
Տարավ փակեց նեղ վանդակում.
— Տեսեք, հիմի ոնց է երգում։Բայց ի՜նչ. գերի, վանդակի մեջ.
Թըռչնակը լուռ նայում էր խեղճՀեռո՜ւ–հեռո՜ւ ճոխ մարգերին.
Միտն էր բերում կյանքը նախկին,
Երբ որ ազատ,
Էն ցողապատ
Թարմ արոտում,Թավիշ խոտում
Ման էր գալի,
Սորոլ տալի…
Միտն էր բերում,
Տըխրո՜ւմ, տըխրո՜ւմ,

Ու հառաչում,
Ցավոտ ճըչում
Մաշող կարոտն ազատության.
«Վա՛յ, վաթա՛ն… վա՛յ, վաթա՛ն»։
— Գուցե սրա կուտն է աղքատ

Կամ թե փայտե վանդակն է վատ,
Որ իր զըվարթ երգը թողեց։
Միտք արավ տերն ու ողջ փոխեց.
Փայտե կոպիտ հին բանտի տեղ
Ոսկի վանդակ շինեց շըքեղ

Ու կերակուրն, էն օրից վեր,
Արավ շաքար ու թանկ մըրգեր։
Սակայն մարգի քընքուշ գերին
Մըտիկ չարավ թանկ մըրգերին։
Ոսկի բանտից՝ նեղ ու խավար,

Սըլանում էր միտքն անդադար
Դեպ վե՜ր, դեպ վե՜ր…

Ու հիշում էր,
Թե մայիսի
Արշալույսի

Ջինջ երկընքում
Ո՜նց էր երգում,
Խորո՜ւնկ, անվե՜րջ,
Լույս ծովի մեջ
Անփույթ լողում,

Խընդում, խաղում…
Միտն էր բերում,
Տըխրո՜ւմ, տըխրո՜ւմ,
Ու էն կյանքի հուր կարոտով,
Նեղ վանդակում, կոտրած սըրտով 

Հընչում էր ողբն իր գերության.
«Վա՛յ, վաթա՛ն… վա՛յ, վաթա՛ն…»
— Ո՞րն է սրա լավ վաթանը,
Որ չի կենում իր ճոխ տանը,
Ո՛չ մի ուրախ երգ է երգում

Էս ոսկեղեն թանկ վանդակում։
Ասավ տերը ու ետ տարավ՝
Թողեց հանդում։ Գերին թըռավ,
Կարոտալի մըտավ էն պերճ
Ծաղիկների, խոտերի մեջ։

Ապա վերև,
Դեպի արև
Ճախրեց, խընդաց.
Օդում թընդաց,
Հոսեց երգը… Սակայն նորեն

Էլ առաջվա երգը չէր էն…

Ու էն օրից
Ջինջ այերից
Ինչ էլ երգի,—

Արև, գարուն,
Բույրը մարգի,—
Նըրա զըվարթ, հընչուն երգում
Դեռ լալիս է ու հեկեկում
Հիշատակը իր գերության

«Վա՛յ, վաթա՛ն… վա՛յ, վաթա՛ն…»

1908

Առաջադրանքներ`

  • Արտույտ թռչունի մասին  հետաքրքիր տեղեկություններ փնտրեք համացանցում ։

Արտաքին կառուցվածք

Մարմնի երկարությունը 15 սմ է, թևերի բացվածքը՝ 27-30 սմ, կենդանի զանգվածը՝ 20-25 գ։ Կտուցը նեղ է, թևերը՝ լայն, գլխին կան ցայտուն նախշեր։ Աչքերի վերին մասով ձգվող հոնքանման շերտերն սպիտակ են, որոնք միաձուլվում են ծոծրակի հատվածում։ Թռչելիս տեսանելի է թևավերևի արտաքին եզրի սև ու սպիտակ բիծը։ Երիտասարդի մարմնի վերևի փետուրների ծայրերը սպիտակ են։ Բնակվում է նոսրանտառներում, անտառի բացատներում, պտղատու այգիներում։

  • Բացատրեք կարմիրով նշված բառերը և սովորեք։

Մարգ-Բանջարանոցում հողակտոր՝ որոշ մշակույթի համար,

Ճախրել-Թռչել։


Ճըռվողել-Սրընթաց թռչել՝ սավառնել:

Տենդի-Մրսածություն,հիվանդություն

Ճոխ-Շատ շքեղ։

Արոտ-դաշտ թարմ խոտով

Արոտում,Թավիշ- պարզ մաքուր խոտ

Հառաչում-խորը շունչ քաշել

Վաթա՛ն-Հայրենիք

Մըտիկ չարավ –չնայեց

Արշալույսի-առավոտ

Անփույթ-անզգույշ

Պերճ-շքեղ

Թընդաց-դղրդաց

Զիլ, թրթռուն-շատ բարձր

Հեկեկում-վնգստոց,նվնվոց

  • Բացատրեք կանաչով նշված արտահայտությունները։

Ի՜նչ դրախտի ձայն կըհանի»։-բարի ձայն բարի մտքեր։
Ու ներշընչման

Միտն էր բերում կյանքը նախկին,-հիշում էր անցյալը ։

Մաշող կարոտն ազատության.– տանջվում էր ու կարոտում իր ազատ կյանքին ։

Սըլանում էր միտքն անդադար-բարձրանում էր մտքերով դեպի վեր։
Դեպ վե՜ր, դեպ վե՜ր…
-Նա անդադար երազում էր ։

Ու էն կյանքի հուր կարոտով,
Նեղ վանդակում, կոտրած սըրտով 

Հընչում էր ողբն իր գերության.-Նա լացում էր վանդակում։

  • Ինչո՞ւ արտույտը չէր երգում ոսկե վանդակի մեջ։

Որովհետև նա վանդակի մեջ պատանդ էր և տխուր էր։

  • Ինչո՞ւ ազատ արձակվելուց հետո արտույտի երգը չհնչեց նախկինի պես։

Նա ուրախ էր, որ դուրս եկավ վանդակից և ազատություն ձեռք բերեց։

  • Ըստ Ձեզ՝ ի՞նչ է ազատությունը։

Երբ չեն սահմանափակում քեզ և չեն թելադրում ,թե ինչ անես։

Leave a comment